«Հայաստանի Երիտասարդա­կան հիմնադրամը լուծարվում է: Կարեն Ավագյանի հիմնադրամի մարզային կառույցների աշխատա­կիցներին վաղուց էին զգուշացրել, բայց վերջնական «բոթը» ստա­ցել են վերջերս: Հիմնադրամի տնօրեն Արգամ Արշակյանը երեկ չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ՀԵՀ-ը լուծարվում է այլ կառույց դառնա­լու համար, թե ընդհանրապես վերանում է: 

Ասաց միայն, որ կառավարության այսօրվա նիստի օրա­կարգում հարցն ընդգրկված է: հ դեպ, երեկ կա­ռավարության կայքումնիստի օրակարգում հարցի նախագիծը դեռ ընդգրկված չէր: 

Հիմնադրամն ունի 40 աշխատակից, այսինքն՝ 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի հովանու ներքո գործած հիմնադրամի նախկին տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին հեղա­փոխությունից հետո առանձնապես խոշոր չափե­րով փողերի լվացման եւ յուրացման մեղադրանքն առաջադրվեց, գործն արդեն դատարանում է: 

Մայիսից կառույցը ղեկավարում է Արշակյանը, որը նախկինում հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգողն էր: հ դեպ, հիմնադրամի՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց շենքը տրա­մադրվել է Հայաստանի համահայկական խաղերի համաշխարհային խորհրդին Իշխան Զաքարյանի գլխավորությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել