Ուոլթ Դիսնեյի զարմուհին՝ Էբիգեյլը, այցելել է «Դիսնեյլենդ» զվարճանքների զբոսայգի և վրդովվել աշխատակիցների աշխատավարձերի տարբերությամբ, հաղորդում է CNN-ը:

Լեգենդար մուլտիպլիկատորի ժառանգը կարծում է, որ ընկերությունը բավարար չափով չի հարգում իր աշխատակիցներին: Նրա խոսքերով՝ «աշխատակիցները ստիպված են սնունդ փնտրել այլ մարդկանց աղբարկղում»: Էբիգեյլը քննադատել է ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերին՝ ասելով, որ «նա նույնպիսի աշխատող է, ինչպես մնացածը»:

Անցյալ տարի Այգերը վաստակել է մոտ 66 մլն դոլար, այն ժամանակ, երբ աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում էր մոտ 44 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել