Կանադացի գիտնականները պարզել են, որ հեռուստացույց դիտելը և սոցիալական ցանցերի օգտագործումը դեռահասների մոտ դեպրեսիա է առաջացնում: Այս մասին գրում է JAMA Pediatrics-ը:

Սոցիալական մեդիայում և հեռուստատեսային ծրագրերում երեխաները հաճախ տեսնում են ավելի բարեկեցիկ հասակակիցների կերպարներ, ինչը նվազեցնում է նրանց ինքնագնահատականը և հանգեցնում տրամադրության վատթարացման:

Միևնույն ժամանակ, դեռահասները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և հեռուստատեսության առջև, այնքան ավելի լուրջ են դառնում դեպրեսիայի ախտանիշները:

Հետազոտողները նաև նշել են, որ տեսախաղերը և համակարգչի օգտագործումը չեն ազդում դեռահասների տրամադրության վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել