Բրազիլիայում՝ Իտագաի քաղաքում, գործարան են հայտնաբերել, որը զբաղվում էր կեղծ Ferrari և Lamborghini ավտոմեքենաների արտադրությամբ:

Ձեռնարկությունում խուզարկության ժամանակ իրավապահները ութ պատրաստի ավտոմեքենա են հայտնաբերել, գրում է «ND+»-ը:

Ավտոմեքենաներից բացի՝ հայտնաբերվել են նաև պահեստամասեր: Կեղծ սպորտային ավտոմեքենաները իրացվել են երկրում՝ բնօրինակի արժեքից ութ տոկոսով էժան:

Ավտոմեքենաները պատվիրել են սոցցանցերի միջոցով: Ձեռնարկության սեփականատերերը՝ հայր և որդի, ներկայումս ազատ են արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ: Ինչ վերաբերում է գործարանին, այն փակվել է ոստիկանության կողմից:

Բոլոր հայտնաբերված ավտոմեքենաները բռնագրավվել են: Դրանց նվազագույն արժեքը սկսվել է 180 հազար դոլարից:

Ենթադրվում է, որ նման բիզնեսի համար բրազիլացի գործարարներին մեծ տուգանք է սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել