Երախտագիտությունը ցանկացած թերացում կարող է առավելության վերածել, աշխատանքը՝ հաճույքի, քաոսը՝ կարգ ու կանոնի, անբացատրելին հասկանալի դարձնել և կարգի բերել աշխարհը՝ անկախ նրա քաոսային լինելուց։

Հասկանալու համար, որ իրականում դուք շատ բախտավոր եք և հաջողակ, նախ և առաջ ձեր կյանքին պետք է նայեք կողքից։ Դուք պետք է ընդունեք բոլոր այն լավ բաներ, լավ մարդկանց և կյանքն ուրախությամբ լցնող իրադարձությունները, որոնք պարգևում է ձեզ կյանք, քանի որ այն ամենը՝ ինչը դուք գնահատում եք օր օրի ավելի զորեղ է դառնում և ձեր կյանքում ավելի շատ տեղ է զբաղեցնում։

Սակայն մենք այնքան ենք տարված ամենօրյա հոգսերով և քաոսով, որ ուղղակի մոռացել ենք երախտագիտության օրենքների մասին։ Հենց այդ պատճառով պետք է վերհիշել հետևյալ օրենքները.

  1. Որքան շատ երախտապարտ լինեք ձեր ունեցածի համար, այնքան ավելի շատ բան կունենաք, որոնց համար երախտապարտ կլինեք։
  2. Երբ դուք երջանիկ եք, ապա դա ոչ միշտ է ձեզ երախտապարտ դաձնում, սակայն եթե դուք երախտապարտ եք, ապա այն միշտ երջանիկ կդարձնի ձեզ։
  3. Երախտապարտությունը կարող է իրական ներման հանգեցնել։
  4. Հավատացեք այն ինչ ունեք այս պահին, ձեզ բավական է։
  5. Երախտապարտ եղեք այն ամենի համար, ինչը ունեք հիմա և այստեղ, քանի որ ամեն ինչը հոսում է և փոփոխվում։
  6. Երախտապարտ գիտակցությունը ոչինիչ հենց այնպես չի ընկալում։
  7. Իրական երախտիքն արտահայտվում է ամենօրյան արարքների միջոցով։
  8. Երախտագիտությունը ոչ միայն վերցնելու, այլ նաև տալու կարողությունն է։
  9. Եթե ցանկանում եք հարգել մարդկանց հիշատակը կամ կյանքին առնչվող որևէ իրադարձություն, ապա դա արեք ոչ թե սգի, այլ անկեղծ երախտագիտության շնորհիվ։
  10. Երբ դադարեցնեք անկառավարելին կառավարելու բոլոր փորձերը, ապա երախտապարտ լինելու հնարավորութունը կաճի մի քանի անգամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել