Ես շուրջ 18 տարի տառապում էի տագնապից և ստամոքսի խնդիրներից։ Վերջիվերջո, բժիշկս ինձ ուղարկեց դաոսյան հոգևորականի մոտ, ով զբաղվում էր արևելյան մարտարվեստով և մեդիտացիայով։

Իմ ճանապարհորդությունը դեպի Արևելք ավարտվեց տագնապից և հիվանդություններից ազատվելով։ Մասնավորապես, բուժումը կազմված էր մեդիտացիաներից և ինքնաճանաչումից։

Փորձեք այնքան ժամանակ, մինչև ձեզ մոտ ստացվի

Կյանքի ամենակարևոր դասերից մեկը վերաբերում էր ջանքերը դադարեցնելուց և առաջ շարժվելուց առաջ երեք անգամ փորձելու անհրաժեշտությանը։

Հոգևորականն ինձ սովորեցրել է նաև, որ անգամ բազում անհաջող փորձերից հետո պետք է փնտրել ցանկալիին հասնելու այլ ուղիներ։

Եթե դուք չեք հանձնվում, ապա արդյունքում հասնում եք ձեր ցանկացածին։

Հարցի պատասխանը թաքնված է ձեր ներսում

Տաճարական ուսուցման մարտավարության համաձայն՝ ուսուցչները հրաժարվում են հարցերին ուղղակի պատասխանելուց։ Չինական ասացվածքն ասում է. «Ուսուցիչը պետք է բացի դռները, սակայն աշակերտն ինքնուրույն պետք է ներս մտնի»։

Իսկ դաոսյան հոգևորականների հին ասացվածքն ասում է. «Քառանկյուն սեղան հատելու ժամանակ ուսուցիչն աշակերտին ցույց է տալիս, թե ինչպես է պետք անել առաջին անկյունը, իսկ աշակերտը պետք է հասկանա, թե ինչպես անել մնացածը»։ Այսպես հոգևորականներն աշակերտներին պատրաստում իրական խնդիրներն ինքնուրույն լուծելուն։

Արտաքին աշխարհը երբեք չի տալիս բոլոր հարցերի պատասխանները, այդ պատճառով ամենամեծ ուսուցիչը թաքնված է մեր ներսում։

Իրական իմաստության կարելի է հասնել փորձերի և սխալվելու միջոցով

Մինչ մեդիտացիաներին անցնելը ես միշտ անհանգստանում էի, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Ես առևտրի ոլորտում աշխատում եմ 16 տարեկանից։ Հիշում եմ, թե որքան էի բարկանում, երբ ոչինչ չէի կարողանում վաճառել...

Մեդիտացիայի սկսվելուն պես ես բախվեցի որոշ խնդիրների։ Այսպես՝ սկզբում ես շատ դժվար էի հանգստանում և զբաղվում էի օրական մի քանի րոպե՝ աստիճանաբար ավելացնելով տևողությունը։

Հաղթահարելով դժվարությունները՝ մարդը ճանաչում է իրեն և գիտակցում, թե ինչն է իրեն պակասում, որպեսզի ավելի ուժեղ դառնա։

Սկսելով մեդիտացիան՝ դուք գիտակցում եք մտածելակերպի եսասիրությունը

Մեր էգոյին առնչվող ցանկացած բան ճանաչվում է համեմատության շնորհիվ։ Ես ինձ համեմատում էի կոլեգաներիս հետ և ինձ մեղադրում, որ ավելի քիչ եմ աշխատավարձ ստանում, քան իրենք։

Մեդիտացիայի շնորհիվ ես սկսեցի հեռանալ այս մտածելակերպից, որն անընդհատ ինչ-որ բանի հետ ինձ համեմատում էր։ Շատ մարդիկ փորձում են ինչ-որ բան անել, սակայն հանձնվում են առաջին իսկ փորձից հետո։ Մենք անընդհատ մեղադրում ենք մեզ, և դա դառնում է տագնապի և դեպրեսիայի պատճառ։ Անցնելով մեդիտացիայի՝ ես կարողացա նույնականացնել իմ էգոն և հեռանալ նրանից։

Մեդիտացիայի ժամանակ մենք սովորում ենք ապրել առանց էգոյի կործանարար ազդեցության։

Մենք պետք է կայուն լինենք և կարեկցող

Ամեն անգամ հոգևորականի դասերին մասնակցելու համար ես նրան զանգահարում էի ամենաքիչը երեք անգամ։ Դա բառացիորեն նյարդայնացնում էր ինձ։ Ես անընդհատ զանգահարում էի նրան, սակայն նա չէր պատասխանում։ Սակայն կյանքն այդպիսին է։

Որքան անգամ եք դուք գրել կամ զանգահարել որևէ մեկին, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Որպես կանոն, մեկ անգամով այստեղ չես սահմանափակվի։

Ես տանել չէի կարողանում դասերի այսպիսի սկիզբը, սակայն այսօր ես դրանք հիշում եմ որպես կյանքի կարևոր դաս։ Իզուր չեն ասում դաոսյան հոգևորականները․ «Ծաղիկ՝ դրսում, երկաթ՝ ներսում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել