Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները բանակցում են նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցի շուրջ։ Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ԱՄՆ-ում այցով գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր էներգետիկան երեք սյան վրա է հիմնվում՝ միջուկային էներգետիկա, ջերմային էներգետիկա եւ ջրաէներգետիկա։ Երեքի մասնաբաժինն էլ հավասար է ընդհանուր էներգետիկ ծավալի գեներացման մեջ։ Մենք չենք ուզում հրաժարվել միջուկային էներգետիկայից»,- մասնավորապես ասել է Տիգրան Ավինյանը, հավելելով, որ նոր ԱԷԿ-ի կառուցման մասով արդեն բանակցություններ ընթանում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել