Aysor.am-ը գրում է.

Զինծառայող Յուրի Բրոյանի հարցը, կարծես, փորձում են լուծել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանն է փորձում աջակցել, Նաիրա Զոհրաբյանի հետ եմ խոսել, ասում էր, որ պետք է այցելեր», - նշեց նա։

Ժաննա Ալեքսանյանը պատմեց, որ Յուրի Բրոյանը, որն ազգությամբ եզդի է, բանակ է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ՝ անցած տարվա օգոստոսին։

«Ծառայություն անցնելուց տասն օր հետո նրան ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատարը, երեք օր Բրոյանին փակել են «կապտյորկայում», նա փորձել էր ինքնավնասում կատարել, հետո տեղափոխել էին Կանազի հոսպիտալ, ինչ-որ ներարկումներ էին արել և նա կորցրել էր խոսելու ունակությունը, ցնցումների մեջ էր հայտնվել», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ չի կարող պնդել, բայց Յուրի Բրոյանն ասում է, որ ներարկումներն իր վրա ազդել են։

«Ակնհայտ էր, որ նա ծառայել չէր կարող, հինգ ամիս խոսել չէր կարողանում, հիմնականում նրան պահել էին Ռազմական ոստիկանությունում», - նշեց նա։

Ժաննա Ալեքսանյանը ընդգծեց՝ ակնհայտ էր, որ զինծառայողը հիվանդ էր, բայց Պաշտպանության նախարարությունը գտել է, որ նա սիմուլյանտ է։

«Քրեական գործի շրջանակներում նշանակվեցին փորձաքննություններ, որոնք ժխտեցին սիմուլյանտությունը, երկու փորձաքննություն հաստատեց, որ նա սիմուլյանտ չէ», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել