Armenpress.am-ը գրում է.

Ամերիկյան F-15 կործանիչը հուլիսի 17-ին վթարային վայրԷջք Է կատարել Վելկոպոսլսկի վոյեվոդության ռազմական օդաթռիչքարանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Լեհաստանի RMF ռադիոկայանը:

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: ՎայրԷջքի պատճառ Է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը:

Բաց աղբյուրների տվյալներով՝ Rapid Forge զորավարժություններին մասնակցելու համար հուլիսի 16-ին այդ ավիաբազա են ժամանել ամերիկյան F-35, F-15 կործանիչներ, ինչպես նաեւ լցավորիչ ինքնաթիռներ եւ Super Hercules փոխադրական ինքնաթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել