ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը մահացել է ծովում մահացու մանրէով վարակվելուց հետո, գրում է Metro-ն:

Մահացածի դստեր՝ Շերիլի խոսքերով՝ երբ նրա ծնողները հյուրընկալվել են նրա մոտ, լուրեր էին շրջանառվում ծովում վտանգավոր մանրէների առկայության մասին, այդ պատճառով նախքան լողափ գնալը նա ստուգել է, թե արդյոք հայրը և մայրը բաց վերքեր ունեն:

Սակայն հաջորդ օրն առավոտյան ծովում լողալուց հետո նրա հայրը՝ Դեյվը, արթնացել է մարմնի բարձր ջերմաստիճանով ու ցնցումներով: Տղամարդը որոշել է տուն վերադառնալ՝ Թենեսի նահանգ, տեղի բժիշկների հետ խորհրդակցելու համար: Ճանապարհին նրա վիճակը վատթարացել է, բայց երեկոյան նա կարողացել է այցելել բժշկի:

Մասնագետները Դեյվի մեջքին բորբոքում են հայտնաբերել՝ սև բիծ, և ենթադրելով, որ դա ստաֆիլոկոկ է, նրան հակաբիոտիկներով կաթիլային են միացրել: Սակայն հիվանդի վիճակն ավելի է վատացել, մեջքի բիծն ավելի է խոշորացել, տղամարդու օրգանները ծայրահեղ վիճակում են հայտնվել, իսկ արյունը օքսիդացել է, և արդյունքում նա մահացել է:

Միայն Դեյվի մահից հետո է պարզ դարձել, որ նա բաց վերքի միջոցով վարակվել է Vibrio vulnificus մանրէով, ինչն արյան վարակի է հանգեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել