ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2019թ. հունիս ամսվա սպառողական գների ինդեքսը: Երկրում
տեղի ունեցող թանկացումների և էժանացումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար համեմատենք
սպառողական զամբյուղում ներառված առաջնային կարևորություն ներկայացնող 5 ամենից առավել թանկացած ու էժանացած ապրանքատեսակները: 

Օրինակ՝ կարտոֆիլը նախորդ տարվա հունիսի համեմատ թանկացել է 74.8%, ինչը բավականին մեծ հարված է սպառողների համար: Շարունակում է նվազել շաքարի գինը՝ 8.4%: 13.7%-ով թանկացել է թռչնամսի գինը, փոխարենը 12.7%-ով նվազել է թարմ, պաղեցրած կամ սառեցրած խոզի մսի գինը: Ստացվում է, որ մարդկանց համար գնալով թանկանում է թարմ մսամթերքի գինը, և հասանալի է մնում միայն պաղեցված մսամթերքը, էլ չեմ խոսում թարմ բանջարեղենի մասին, որը ևս դժվարհասանելի է հասարակ մահկանացուների համար․ այն թանկացել է 19.1%-ով, փոխարենը 3.1%-ով էժանացել է թեյը: Ստացվում է, որ մեր քաղաքացիները թարմ մսամթերքի, բանջարեղենի կամ նույնիսկ կարտոֆիլի փոխարեն պետք է սպառեն շաքար, սառեցված մսամթերք կամ թեյ, ու բնավ էական չէ, որ սպառողական գների ինդեքսը կազմել է ընդամենը 2.5%, քանզի եթե այն պրոյեկտենք ապրանքատեսակների վրա, ապա ավելի մեծ սպառում ունեցող ապրանքների գները կտրուկ աճել են (միջինում 10-20%), իսկ նվազ սպառվող
ապրանքների գները՝ էժանացել:

Տպավորություն է ստեղծվում, որ ագիտացիա անելու հարցում պրոֆեսիոնալ հմտությունների տիրապետող քաղաքական թիմը, որը ժամանակին մեկ այլ քաղաքական թիմի կապիտուլյացիան էր պահանջում, հիմա էլ ժողովրդի կապիտուլյացիան է պահանջում, քանի որ վերջիններս առանց հավուր պատշաճի սնվելու դժվար թե երկար գոյատևեն: Դեռ այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել