«Խուզարկել են դատավոր Գրիգորյանի աշխատասենյակը»։
«6-րդ վարչությանը հանձնարարված է ուսումնասիրել ՍԴ դատավորների ընտանիքի անդամների անցյալը»...

Էս վերնագրերը երկու օր ա՝ պտտվում են Ֆեյսբուքով, ու երկուսի մասով էլ իմ ունեցած տեեկությունները հաստատում են, որ իրականությանը համապատասխանում են: Չեմ ուզում հավատալ, որ Վալերիյ Օսիպյանն այս քայլերով «փոխհատուցում» է գեներալի ուսադիրները, բայց ոստիկանությունից էլ հերքում չեն տալիս, ու մեզ մնում ա հավատալ տեղի ունեցողին: 

Վստահ եմ նաև, որ Վալերի Օսիպյանը շատ լավ հասկանում է, որ վաղը-մյուս օրը անգամ Նիկոլի դեմ ցուցմունք տալով էս հարցը չի փակվելու, ու ինքն ու 6-րդ վարչության պետն էդ ապօրինությունն անելու համար քրեական հոդված են վերցնելու իրենց վրա: 

Հ.Գ. Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման գործիք դարձնելով Դուք, պարոն Օսիպյան, համակարգի ներսում Ձեր անունը գետնով եք տալիս: Քանի դեռ ժամանակ կա, կանգ առեք, մի տրվեք Փաշինյանի հալյուցինոգեն ֆետիշներին, ինքը դատվելու ա 300.1-ով, Դուք Ձեզ ազատեք որպես հանցակից կողքի բանտախցում անցկացնելու հեռանկարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել