Armeniasputnik.am-ը գրում է.

Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ  գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ «սև հաշվապահություն»:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ կայքից։

«ԱԱԾ–ն բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: ՀՀ մի խումբ  քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ և չունենալով ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ ինչպես պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել