Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամեն գնով ցանկանում է լքել ակումբը:

27-ամյա խաղացողի համար առաջնային տարբերակ է մնում «Բարսելոնան»: Թե կատալոնական ակումբը, թե ֆուտբոլիստը հասկանում են, որ տրանսֆերն իրականացնելը դժվար է լինելու: «Կապտանռնագույնները» նոր են իրականացրել Գրիզմանի տեղափոխությունն ու պատրաստ չեն ահռելի գումարներ ծախսել նաև բրազիլացու համար:

Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, Այս պատճառով Նեյմարը սկսել է դիտարկել այլ տարբերակներ նույնպես: Խաղացողը դիտարկում է Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Բավարիայի» տարբերակները: Բրազիլացին պատրաստ է եղել տեղափոխվել նաև «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն «կարմիր սատանաները» չեն որակավորվել Չեմպիոնների լիգային, այդ պատճառով Նեյմարը հետ է կանգնել Անգլիա տեղափոխվելու մտքից:

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել