«Անցումային արդարադատության և ընդհանրապես դատական հա­մակարգի բարեփոխումների ընթացքը զգալիորեն դանդաղում է, թե­պետ իշխանությունները քանիցս նշել են, որ այն պետք է անցկացնել որքան հնարավոր է շուտ: 


Այս մասին նշել էր նաև Վենետիկի հանձնա­ժողովը մասնավորաբար շեշտելով, թե «Հայաստանի իշխանություն­ները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերա­բերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիքն ստս/նալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում շի ներկայացվել, քա­նի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ»: 

Ըստ «Փաստի» տեղեկությունների, ձգձգման պատճառներից մեկը ֆինանսականն է:

Ակնհայտ է, որ պյդ բավականին խորքային և ռեսուրսատար գործըն­թացներն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչը ներկա փուլում պետության համար լուրջ խնդիր է: Թերթն արդեն անդրադարձելէ այն տեղեկություններին, որ իշխանու­թյունները վերոնշյալ գործընթացներն իրականացնելու համար գումա­րային ակնկալիք ունեն ԵՄ-ից, անգամ խոսք էր գնում այն մասին, որ հնարավոր է՝ ներգրավվեն որոշակի վարկային միջոցներ: Օրերս թեր­թին հայտնի է դարձել, որ այդ ակնկալվող ֆինանսական աջակցու­թյան հատկացման հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել, և դեռևս անհայտ պատճառներով գումարի տրամադրումն ուշանում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել