«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել: Մասնավորապես, «ժողովուրդ» օրաթերթին է դիմել այդ տարածաշրջանի բնակիչներից, որի դժգոհությունը կապված է Վարդենիսի դիահերձարանի հետ: Քաղաքացու՛ պատմելով օրեր առաջ Վարդենիսում իր հարազատի դիակին դիահերձել են, իսկ ներքին օրգանները լցրել են տոպրակի մեջ ու տվել մահացածի հարազատին՝ ասելով՝ «տարեք հետը, կգցեք փոսի մեջ»: 

Այս ահազանգի հետքերով «ժողովուրդ» օրաթերթը խոսեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի դատական բժիշկ Արտաշես Խաչատրյանի հետ, որը հայտարարեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգաններն իր կողմից մշակվում և փակվում են մահացածի որովայնում: 

«Տոպրակով ում են տվել, ինչ են արել, ես չհասկացա: Նման բան չի եղել իմ հետ, հաստատ չի եղել, դատաբժիշկը ևս եմ Վարդենիսում, դիահերձողը սանիտարն է: Ինքն իր գործն անում է, վերջում օրգանները լցվում են որովայնում, կարվում»,- բացատրեց դատական բժիշկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել