Բաղադրիչներ

  • բրոկոլի - 350 գ
  • ձիթայուղ - 2ճ/գ
  • կարագ - 2 ճ/գ
  • սոխ - 1 գլուխ
  • սխտոր - 2 ատամիկ
  • հավի մսի արգանակ - 400 մլ
  • սերուցք (յուղայնությունը՝ 10%) - 250մլ
  • ալյուր - 2 ճ/գ
  • պանիր պարմեզան - 3 ճ/գ
  • աղ - ըստ ճաշակի
  • աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
  • Չորահացի համար`
  • կարագ - 2 ճ/գ
  • սխտոր - 1 ատամիկ
  • սպիտակ հաց - 50 գ

Պատրաստման եղանակը

Ջեռոցը նախօրոք 200 աստիճան տաքացնում ենք, ձևամանը պատում ենք պերգամենտով և նախապես լվացած բրոկոլիները դասավորում ենք ձևամանի մեջ:
Բրոկոլիի վրա շաղ ենք տալիս ձիթայուղը, աղն ու աղացած սև պղպեղը:
Եփում ենք 15-20 րոպե:

Մինչ բրոկոլին եփվում է, կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ենք կտրատած սոխն ու սխտորը, թեթևակի համեմում ենք աղով ու պղպեղով:
Կաթսայի մեջ ենք լցնում հավի արգանակը:

Բրոկոլին հանում ենք ջեռոցից, մի քանի հատ թողնում ենք ձևավորելու համար, իսկ մնացածը լցնում ենք բլենդերի մեջ ու հարում ենք:

Ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ, խառնում ենք և կրակը փոքր-ինչ ուժեղացնում:

Առանձին տարայի մեջ խառնում ենք սերուցքն ու ալյուրը և լցնում ենք կաթսայի մեջ:
Եվս կես րոպե եփում ենք` ընթացքում անընդհատ խառնելով:
Պարմեզան պանիրը քերիչով անցկացնում ենք, լցնում ենք կաթսայի մեջ և խառնում ենք, ապա սպասում ենք, մինչև պանիը հալչի, համեմում ենք աղով ու պղպեղով և կրակի վրայից հանում ենք:

Այժմ պատրաստում ենք պաքսիմատն ապուրի հետ մատուցելու համար:
Հացը բաժանում ենք փոքրիկ կտորների, թեթևակի տապակում ենք, ապա ավելացնում ենք սխտորը:

Շատ համեղ ու օգտակար ապուր, որն արժե պատրաստել և վայելել: Գույնի, համի և բույրի ներդաշնակություն:
Մատուցելիս զարդարում ենք կանաչ սոխով, բրոկոլիով և սխտորով տապակած չորահացով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել