168.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պլանավորում է հուլիսի 16-ին անցկացնել այն բանաձեւի քվեարկությունը, որը դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները Դեմոկրատական կուսակցության առաջադիմական թեւից մի քանի կանանց հասցեին: Այդ մասին հաղորդել է The Hill թերթը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերին (Մերիլենդի նահանգից)։

Բանաձեւը, որն ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի համար իրավաբանական հետեւանքներ չի ունենա, պատրաստել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին (Նյու Ջերսիի նահանգից), որը ծնվել է Լեհաստանում: Փաստաթղթի նախագծում, որի բովանդակությունը հայտնի է դարձել The Hill-ին, «վճռականորեն դատապարտվում են նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական արտահայտությունները, որոնք օրինականացրել եւ սաստակցրել են վախը նոր ամերիկացիների հանդեպ եւ ատելությունը նրանց նկատմամբ»:

Հուլիսի 14-ին Թրամփն ընդդիամդիր Դեմոկրատական կուսակցությունից կանանց հասցեին թույլ է տվել արտահայտություններ, որոնք շատերը գնահատել են որպես վիրավորական եւ ռասիստական: Սպիտակ տան ղեկավարը նրանց առաջարկել է փոխանակ «բարձրաձայն եւ չարամտորեն» ամերիկացներին պատմելու, թե ինչպես ղեկավարեն ԱՄՆ-ի կառավարությունը, առաջարկել է «վերադառնալ հետ» եւ «օգնել շտկելու լիովին ավերված եւ հանցավորությամբ հեղեղված այն վայրերը, որտեղից նրանք եկել են»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել