Panorama.am-ը գրում է.

Թուրքական «Haberturk» պարբերականի հայտնի վերլուծաբան Մուրադ Բարդաքչըն ուշագրավ հոդված է հրապարակել Ռուսաստանի կողմից Թուրքիային վաճառած ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ՝ «Ռուսաստանի կողմից S-400-ների մասերի մատակարարման մեկնարկի օրը պատահականություն չէր» վերնագրով։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը S-400-ների մասերը սկսեց մատակարարել հուլիսի 12-ից։ Ըստ հոդվածի հեղինակի՝ այդ օրը պատահական չէր ընտրված, քանի որ 1947թ.-ի հենց այդ օրը Թուրքիայի  և ԱՄՆ-ի միջև ստորագրվել էր փոխօգնության մասին պայմանագիր։ Եվ այս առումով այն ունի խորհրդանշանական նշանակություն։

ԱՄՆ-ի հետ փոխօգնության համաձայնագիրը ստորագրվել էր Թուրքիայի  այն ժամանակվա արտգործնախարար Հասան Սաքանի և Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվին Վիլսոնի կողմից։

«Վերջապես S-400-ները հասան մեզ,- գրում է հեղինակը։ -Այն S-400-ները, որոնց վերաբերյալ քննարկումներ եղան ամիսներ շարունակ, այն S-400-ները, որոնք առաջացրեցին ԱՄՆ-ի զայրույթը, այն S-400-ները, որոնք անհանգստացրեցին ՆԱՏՕ-ին ու մեծ ազդեցություն թողեցին մեր դիվանագիտական հարաբերությունների վրա»,-

Այնուհետև Բարդաքչըն պնդում է, որ S-400-ների գնումը պայմանավորված էր այն վճռական քաղաքականությամբ, որը որդեգրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել