Twitter սոցիալական ցանցը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն, հաղորդում է Mashable-ը:

Թարմացումն աստիճանաբար տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, իսկ առաջիկա օրերին սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը կտեղափոխվեն նոր ինտերֆեյս՝ առանց հին դիզայնին վերադառնալու հնարավորության:

https://www.liga.net/images/general/2019/07/16/20190716112201-4329.png

Twitter-ը նոր դիզայնը սկսել է փորձարկել դեռևս 2018 թ.-ի սեպտեմբերին, իսկ 2019 թ.-ի հունվարին նոր ինտերֆեյսը հասանելի է դարձել սահմանափակ թվով օգտատերերի համար: Միևնույն ժամանակ պահպանվել էր նոր և հին տարբերակների միջև անցում կատարելու հնարավորությունը:

Ընկերությունը նշում է, որ նոր դիզայնով կայքի տեսքը և ընկալումը գործնականում գրեթե նույն է, ինչ բջջային հավելվածինը, որը պետք է միայն դրական արձագանքի արժանանա: Բացի այդ՝ ծրագրավորողները ինտերֆեյսում մի քանի տեսողական և ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարել, որպեսզի օգտատերերը կարողանան ավելի արդյունավետ ժամանակ անցկացնել սոցցանցում:

Թերևս ամենամեծ տեսողական փոփոխությունը էկրանի ձախ կողմում գտնվող որոնման տողն է, որի տեղում այժմ տեղակայված են էջանիշերը, օգտվողի պրոֆիլը և նոր «Հետաքրքիր» ներդիրը՝ առաջարկություններով և անհատականացված միտումներով: Անձնական հաղորդագրությունների բաժինը նույնպես առանձին ներդիր է ստացել: Եվս մեկ փոփոխություն է ժամանակագրական և ալգորիթմային ժապավենների միջև անցման կոճակը:

https://www.liga.net/images/general/2019/07/16/20190716112248-5516.png

Բացի այդ՝ ծրագրավորողները ավելացրել են են նաև մի քանի հաշիվների միջև առանց դրանցից դուրս գալու արագ անցում կատարելու հնարավորությունը: Նաև ինտերֆեյսի անհատականացման ավելի շատ հնարավորություններ են հայտնվել՝ նոր թեմաներ, տառատեսակներ և գիշերային ռեժիմի երկու տարբերակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել