Aysor.am-ը գրում է.

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ավարտում է նախապատրաստական փուլը և շուտով կմեկնարկի քննության փուլը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Քննելու փուլը լիարժեք կիրացվի, երբ հանձնաժողովի բոլոր անդամները մշտապես կլինեն խորհրդարանում, գիտեք, որ հիմա արձակուրդային վիճակ է։ Բայց երբ մենք մարդ կանչելու լինենք, կասկած չունենաք, հանձնաժողովականները որտեղ էլ լինեն, կգան կմասնակցեն նիստերի», - ասաց Քոչարյանը՝ նշելով, որ նիստեր կարող են լինել մինչև սեպտեմբեր։

Հարցին՝ ի՞նչ է լինելու, եթե որևէ նախկին կամ գործող պաշտոնյա հրաժարվի ներկայանալ հանձնաժողով, Քոչարյանը պատասխանեց.

«Ես չեմ պատկերացնում հրաժարվելու դրդապատճառները, որովհետև այստեղ բարոյականության հետ խնդիր կա։ Հրաժարվել այս պահին նշանակում է թաքցնել և չեմ կարծում, որ որևէ մեկը կընտրի այդ ճանապարհը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել