Իռլանդացի թատրոնի և կինոյի դերասան Կառլ Շիլսը մահացել է 47 տարեկան հասակում, հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի խոսքերով՝ «Հեքիաթ քաղաք» հեռուստասերիալում նկարահանվող դերասանը մահվանից անմիջապես առաջ մի քանի անգամ քնել է նկարահանման հրապարակում: «Ոչ ոք նրան օգնություն չառաջարկեց: Բոլորը պարզապես խոսում էին նրա հետևից»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Շիլսի մահվան պատճառը դեռևս չի բացահայտվում: Մահվանից առաջ նրան տեսել են ցավից տառապելով հենակների օգնությամբ քայլելիս: Նա 47 տարեկան էր:

Image result for Актер из «Бэтмена: Начало» заснул на съемках и умер

«Կառլը եզակի տաղանդ էր, միաժամանակ աշխույժ, անհոգ, ուրախ, սրամիտ, անկեղծ և չափազանց պայծառ: Նա իռլանդական թատրոնի ճանաչված դերասան էր»,- BBC News-ին հայտնել նրա գործակալ Լիզա Ռիչարդսը:

Դերասանը հանդես է եկել Դուբլինի Աբբայական թատրոնի բեմում, ինչպես նաև Լոնդոնի Royal Court-ում և «Բուշ» թատրոնում:

Շիլսը նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում: 2016 թ.-ին նրան առաջադրել են Իռլանդիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակի՝ որպես լավագույն դերասանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել