Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ «168 ժամ» թերթը գրել էր, որ պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ: Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Թերթը նշել էր, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը: Թերթի հետ զրույցում նախարար Զարուհի Բաթոյանը խոստովանել է, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ է որակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել