Panorama.am-ը գրում է.

Նախիջևանի հետ սահմանին՝ հակառակորդի տարածքում, երեկ գիշեր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հայկական կողմ։ Վայոց Ձորի Արենի համայնքի սահմանապահ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ հայկական կողմում հրդեհը մարված է, սակայն այժմ իրենք հատել են սահմանը ու հակառակորդի տարածքի հրդեհն են մարում։

«Հենց հիմա սահմանը հատել են ու հրդեհ ենք մարում։ Մեր կողմից մարված է, բայց տարածման վտանգ կա, որ կարող է մեր հողերին հասնի։ Խոտածածկ տարածքներ են, չենք թողնում հասնեն մեր վարելահողներին»,- ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ սահման հատելը, Հ. Սմբատյանն ասաց. «Ամեն դեպքում վտանգ կա, բայց երևի գլխի չենք ընկել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել