Tert.am-ը գրում է.

Բոլոր դեպքերում պետք չէ լողալ Սևանում, գուցե այն հատվածներում, որ բացարձակ ծաղկում չի եղել, հնարավոր է լողալ, բայց ճահճացած մասերում հստակ չի կարելի: Այս մասին այսօրվա ասուլիս ժամանակ հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Սևանի խնդրին:

Ինչ վերաբերում է մարզպետի, Սևանի քաղաքապետի կողմից այնտեղ լողալուն, Դանիելյանն ասաց, որ գուցե ուզում են ցույց տան, որ խնդիր չկա, որ տագնապ չլինի: «Տեղեր կան, որ ջուրը չի ծաղկել, սակայն զարմանալի էր, որ օբյեկտների տերերն ասում էին, թե նույնիսկ կարող են խմել Սևանի ջուրը: Լավ է, որ մարզպետը կանգնեցրեց այդ գործընթացը, քանի որ ռիսկային է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել