Հիմա Նիկոլի համար ամենասարսափելի բանը, որ կարա լինի, Քոչարյանի կալանքի երկարաձգումն է: Եթե հանկարծ ՍԴ-ն Քոչարյանի գործով նիստը ձգձգի կամ ՍԴ-ն գտնի, որ էդ հոդվածը հակասահմանադրական չէ, Նիկոլին ոչ մի դեղ էլ չի օգնի:

Քոչարյանին ազատելը առաջին հերթին հենց Նիկոլին է պետք։ Առաջին անգամ նա «մեղքը» գցեց դատավորների վրա, հիմա էլ ուզում է գցել անձամբ Թովմասյանի վրա, բայց Մարտի 1-ի գործը փակելով և Քոչարյանին ազատելով առաջին հերթին հենց ինքն է շահագրգռված: Շոու կանի, իհարկե, կարող ա նույնիսկ իր բոմժերին փողոց հանի... Խփոցի, ձերբակալվածներ, վիրավորներ բան... Թովմասյանին կհռչակեն ազգի թշնամի... ՍԴ-ն կդառնա դժոխքի դարպասը, ԱԺ պատգամավորները մեկը մյուսի հետևից անասուն հայտարարություններ կանեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել