«Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարևորագույն բաղադրիչ է համար­վում ճիշտ կադրային քաղաքականությունը, և հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է: 

Ահա այս խնդրի հետ կապված՝ ՀՀ գործող իշխանու­թյունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ՝ հատկապես մարզպետների հետ կապված:

«Փաստ» թերթի տեղեկություննե­րով, առաջիկա ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախատեսել է իր «մարզային կադրային քաղաքականության» մեջ վերա­նայում կատարել, ըստ էության, որոշ մարզ­պետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոննե­րին: 

Խոսքը միանգամից երեքի մասին է, որոնց անունները մեր աղբյուրները թեպետ չեն նշում, սակայն ելնելով վերջին շրջանում պտտվող անուններից, դժվար չէ կռահել, թե հատկապես որ մարզպետները կազատվեն աշխատանքից, իսկ ավելի ստույգ՝ կտեղափոխվեն այլ աշխատանքի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել