Մասնագետները պնդում են, որ լողափին ալկոհոլային ըմպելիքներ խմելը վտանգավոր է առողջության համար: Պարզվում է՝ եթե մարդը ակոհոլ է օգտագործել և հայտնվել է արևի տակ, նրա մոտ մելանոմայի (մաշկի քաղցկեղ) զարգացման վտանգը բարձրանում է:

Բացի այդ՝ ալկոհոլի պատճառով մարդիկ սովորաբար իրենց ավելի անզգույշ են պահում և մոռանում են պաշտպանության մասին (արեւապաշտպան միջոցներ չեն օգտագործում, քնում են արևի ուղիղ ճառագայթների տակ): Մյուս կողմից՝ ալկոհոլը կճրատում է արևի տակ անցկացնելու անվտանգ ժամանակը. այրվածքը սովորականից ավելի արագ է հայտնվում, պնդում է բժիշկ Ահարոն Ուայթը՝ National Institute on Alcohol Abuse and Alcoholism-ի ավագ գիտական խորհրդատուն:

Մասնագետները հետազոտության ընթացքում նաև պարզել են, որ ալկոհոլ խմելուց հետո մարդու օրգանիզմում նվազում է կարոտինոիդների մակարդակը, որոնք, մրգերի և բանջարեղենի միջոցով հայտնվելով մեր օրգանիզմում, հակաօքսիդանտ ազդեցություն են թողնում՝ պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով առաջացող վնասվածքներից:

Գիտնականները նշում են նաև, որ կանոնավոր ալկոհոլ օգտագործողների մոտ նվազեցված է բետա կարոտինի կոնցենտրացիան:

Փորձագետների կարծիքով՝ ալկոհոլը շղթայական ռեակցիա է առաջացնում, որն արդյունքում մաշկն ավելի զգայուն է դարձնում ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, սակայն մասնագետներին դեռ հայտնի չէ այդ գործընթացի կոնկրետ մեխանիզմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել