Tert.am-ը գրում է․

AirBaltic ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Ռիգայից չվերթ էր իրականացնում Մոսկվա, թռիչքից րոպեներ անց հետ է վերադարձել Լատվիայի օդանավակայան` ինքնաթիռում առկա կասկածելի հոտի պատճառով: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:

Ավիընկերության ներկայացուցիչը բացատրել է, որ տարօրինակ հոտն զգացել են ինչպես ուղևորները, այնպես էլ օդանավի անձնակազմը: Օդաչուն որոշում է կայացրել հետ վերադառնալ: Վայրէջքից հետո ինքնաթիռին դիմավորել են փրկարարները: Նշվում է, որ օդանավում առկա հոտի պատճառով թռիչքի չեղարկումն ու օդանավակայան վերադարձը համարվում է ստանդարտ ընթացակարգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել