Կինը պնդում է, որ կախարդանքի շնորհիվ իր տարիքի համեմատ ավելի երիտասարդ տեսք ունի։

50-ամյա Ֆլավիա Փիթերսը պատմել է, որ մարդիկ անընդհատ հաճոյախոսություններ են անում իր արտաքին տեսքի հետ կապված։ Նա նշում է, որ իր գեղեցկության պատճառը կախարդական էներգիան է, որի հետ նա աշխատում է։ Կինը մանուկ հասակից հավատում է փերիների և թզուկների գոյությանը և, ըստ իր խոսքերի, կարողանում է խոսել հրեշտակների հետ։

Դպրոցում Փիթերսը միշտ ծաղրի է ենթարկվել տարեկիցների կողմից, այդ պատճառով որոշ ժամանակ նա դադարեցրել է իր միստիկական զբաղմունքը։ Սակայն մեծանալով կրկին հետաքրքրվել է կախարդանքով և հեքիաթային կերպարներով։ Կինն իր ուժը ստանում է բնությունից։ Նա հավաստում է, որ ոչ բոլորը կարող են տեսնել այն ամենը, ինչը հասանելի է իրեն։ Նա համոզված է, որ իր գլխավոր նպատակը մարդկանց ավելի երջանիկ դարձնելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել