Tert.am-ը գրում է.

Անկարան Մոսկվայի հետ հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության նպատակ ունի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մեկնարկը:

«Նրանք ասում էին, որ Թուրքիան С-400-ները չի գնի, իսկ մեզ մոտ դրանց դետալներով արդեն 8-րդ օդանավն է վայրէջք կատարել, բեռնաթափում է տեղի ունենում: Հույս ունեմ՝ 2020թ.-ի ապրիլին մենք վերջակետ կդնենք այդ գործընթացին: Մենք հակաօդային պաշտպանության նորագույն համակարգեր ունեցող քիչ երկրներից մեկն ենք դառնում: Մեր նպատակը դրանք Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ արտադրելն է, և մենք կանենք դա»,- ասել է Էրդողանը Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի 3-րդ տարելիցի ժամանակ:

Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել