Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիացած է հայերի հյուրընկալությամբ, նույնիսկ ամենաբարդ թեմաների շուրջ հարգանքով խոսելու և շփվելու կարողությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան Հայաստան այցից հետո ռուսական «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում փոխանցել իր տպավորությունները:

«Տեղի հյուրընկալությունը սահմաններ չի ճանաչում: Դա շատ գեղեցիկ էր, ամեն ինչ շատ համեղ էր, և այնտեղ ուրախ էր:  Ամենաֆանտաստիկն այն է, որ ինձ ընդունեցին տարբեր մարդիկ՝ լրագրողներ, պաշտոնական անձինք, հասարակական, մշակութային գործիչներ և այլ անձինք: Մենք քննարկել ենք բոլոր թեմաները՝ քաղաքական թեմաներ, պատմական թեմաներ, բարդ թեմաներ, հաճախ՝ ցավոտ թեմաներ: Ինձ ցնցել է և ցնցում է այն, թե ինչպես  շատ բռնկուն մարդիկ, որոնց համար պատմության, սեփական մշակույթի և անձնական արժանապատվության հարցերն ազգային հպարտության մի մասն են կազմում, հնարավորություն ունեն հարգանքով շփվել և խոսել ամենաբարդ թեմաների վերաբերյալ»,- ասել է Զախարովան:  

Նա նկատել է, որ դա կուլտուրայի, մեծության նշան է, որը ոչ բոլորին է  բնորոշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել