Հարգելի գործընկերներ,

Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է զեկույց։ Ինչի համար եմ սա հատուկ շեշտում, թեև Արդարադատության նախարարության կողմից ևս արձանագրվեց այս հանգամանքը, բայց որոշ մասնագետներ փորձում էին ներկայացնել, իբրև այն զեկույց չէր, հետևաբար այս մասը հարցի սպառված է:

Նշված զեկույցում արձանագրված մոտեցումը դատական բարեփոխումների վերաբերյալ շատ հստակ ու արդյունավետ է, և փաստացի ընդունվել է դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործիքակազմի ավելի արդյունավետ իրացում: Լիովին կիսում եմ այդ մոտեցումը, այն հայտնել էի ամիսներ առաջ: Մեր դատական համակարգում կան խնդիրներ, բայց այն լուրջ էվոլյուցիոն զարգացում է ունեցել, հետևաբար Հայաստանում լայն իմաստով վեթինգի անհրաժեշտություն առկա չէ, ինչը ևս արձանագրվեց: Կարծում եմ՝ հենց վերջերս ականատես ենք եղել հենց խիստ կարգապահական միջոց ձեռնարկելու ակնհայտ հիմքի առկայությանը:

Զեկույցում, Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրական դատարանի «անդամ» և «դատավոր» եզրույթի շահարկման վերաբերյալ պարզապես արձանագրեց «Սահմանադրական դատարանի դատավորներ» եզրույթը և ընդգծեց, որ հարցը սպառվել է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով: Վերջերս շատ է օգտագործվում «սահմանադրի կամքը» եզրույթը: Հարգելի գործընկերներ, սահմանադրի կամքը հենց արտահայտվել է Սահմանադրության 213-րդ հոդվածով, որի արդյունքում ներկայումս ունենք Բարձր դատարանի 9 դատավոր (ինչպես նշեց և հղում տվեց նաև Վենետիկի հանձնաժողովը): Բնական է՝ այս մասին բազմիցս հայտարարվել էր, և ցավալիորեն անբնական ու անհիմն էր դրանից տարբերվող կարծիքը:

Լավագույն լուծումը ստեղծված իրավիճակում. 

1) Պարզապես ընդունել ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորի նամակը, ինչպես հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմի դեպքում էր տեղի ունեցել: Սահմանադրական դատարանի դատավորիների մանդատի, օրինական գործունեությանը ցանկացած միջամտությունն անխուսափելիորեն հանգեցնելու է իրավական հետևանքների: 

2) Քննարկել Բարձր դատարանի դատավորի կողմից չեզոքության սկզբունքի ենթադրյալ խախտման կամ դրա բացակայության հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել