50-ամյա բրիտանուհի Ֆլավիա Փիթերսը կարծում է, որ կախարդանքի շնորհիվ իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի: Նա հավատում է հեքիաթային փերիներին, թզուկներին և պնդում է, որ երբեմն խոսում է հրեշտակների հետ։

Բրիտանուհու խոսքով՝ մարդիկ մշտապես հաճոյախոսություն են անում իր արտաքինի հետ կապված և հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն հաջողվում երիտասարդ մնալ։ Կինը համոզված է, որ գաղտնիքը կախարդությունն է, որով նա զբաղվում է ամեն օր։

Փիթերսը հեքիաթային հերոսներով սկսել է զբաղվել դեռևս դպրոցական տարիքում։ Նա պատմում է, որ իր առաջին փերուն տեսել է 11 տարեկանում, սակայն հասակակիցները նրան չեն հավատացել և սկսել են ծաղրել, այդ պատճառով էլ նա որոշ ժամանակով հետաձգել է միստիկայով զբաղվելը։

Նա պնդում է, որ բնության էներգիայով է լիցքավորվում և պնդում է, որ միայն ընտրյալները կարող են տեսնել բաներ, որ հասանելի են իրեն։ Նա սովորեցնում է մարդկանց կախարդական խոսքեր ասել և հաղորդակցվել առասպելական էակների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել