Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Նրա խոսքով՝ Խաչիկ Հակոբյանի աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի մակագրվել. «Այս պահին որոշում չկա իրեն աշխատանքից ազատելու»:

Խաչիկ Հակոբյանը 2018թ. դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա 2019թ. ապրիլին քաղաքապետի որոշմամբ նշանակվել է աշխատակազմի բնապահպանության վարչության պետ:

2012-2018թթ.-ին Խաչիկ Հակոբյանն աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել