Մանսա Մուսա I, ով Մալիից է, 400 միլիարդ դոլար կարողություն ուներ: Հենց նա էլ համարվում է պատմության մեջ ամենահարուստ մարդը:

14-րդ դարում Մանսա Մուսա I-ը հայտնի է դարձել ողջ աշխարհով, երբ որոշեց մեկնել Մեքքա՝ ուխտագնացության: Մեքքա ուխտագնացության Մուսան մեկնել է 60 000 կենդանիների, հազարավոր սպասավորներ ու այլ մարդկանց հետ: 

Մանսա Մուսան իշխանության է եկել այն բանից հետո, երբ 1311 թվականին նախորդ առաջնորդ Աբուբակար II-ը նրան վեզիր նշանակեց, իսկ ինքը մեկնեց Ատլատյան օվկիանոսը հետազոտելու, որտեղից էլ չվերադարձավ:

Մուսայի գերնպատակն էր իր թագավորությունն ամենամեծն ու հարուստ դարձնել աֆրիկյան մայրցամաքում:

Լինելով ապագա բարեպաշտ մահմեդական՝ նա իր գումարները ծախսել է հավատքը ողջ մայրցամաքով տարածելու համար:

Իր գահակալման ժամանակաշրջանում Մանսա Մուսան կարողացել է 24 քաղաք գրավել, ներառյալ՝ Թիմբուտկան, որը նա դարձրեց ուխտատեղի: Նրա գործունեության հիմնական նպատակը Մալիի բնական պաշարների առեւտուրն ու արտահանումն էր:

Նա նվաճեց քաղաքները կարևոր նավահանգիստներով՝ վերահսկելու Միջերկրական և Աֆրիկայի միջև հիմնական առևտրային ուղիները:

Մեքքայում ուխտագնացությունն ավելի քան մեկ տարի տևեց, որի ընթացքում կառուցվել են շատ մզկիթներ և համալսարաններ: 

Ասում են, որ նա մահացել է 1330-ականների սկզբին՝ կառավարման 25-րդ տարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել