Armenpress.am-ը գրում է.

Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 65-ի, հուլիսի 15-ին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: Ավելի վաղ տեղեկատվություն Էր ստացվել 55 զոհերի մասին: Այժմ, Նեպալի իրավապահ մարմինների տվյալներով՝ առնվազն 30 մարդ համարվում Է անհայտ կորած: Եվս գրեթե 40 մարդ վիրավորվել Է:

Նեպալում տեղատարափ անձրեւներն սկսվել են հուլիսի 18-ին: Տարերքը մոլեգնել Է երկրի 20-ից աելի շրջաններում, տարահանվել Է 1,4 հազար մարդ: Սողանքների հետեւանքով արգելափակվել են մի քանի ավտոմայրուղիներ: Անվտանգության ուժերի գրեթե 30 հազար աշխատակիցներ են մոբիլիզացված անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար: Ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները, տարերքի մոլեգնած տարածաշրջաններում եղանակը հուլիսի 15-ի ընթացքում կլավանա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել