Վիքիպեդիայի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատմություն բաժնում գրված է՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի և երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։ Ու օրերս քաղաքակրթությունների ու մշակույթների խաչման կետում մրցանակի է արժանանում տրանսգենդերների մասին պատմող մի ֆիլմ: Այսինքն՝ հասանք մի կետի, ուր Հայաստանին այլևս աշխարհի հետ մշակութային երկխոսություն է պարտադրվում մեր արժեքային համակարգի հետ սկզբունքորեն չհամընկնող թեմաներով, ու խրախուսվում է որպես ազգ մեր տապալո՞ւմը:

Չէ, լավ կետի չենք հասել: Աղբի ու արատի քարոզո՞վ ենք դաստիարակելու մեր երեխեքին, թե՞ իրական հայրենասիրության մասին մեր հերոսների մասին պատմություններով: Լեգենդ դարձած հերոսներ ունենք, ոմանք՝ նահատակված, ոմանք՝ դեռ, բարեբախտաբար, ողջ: Էս մարդկանց մասին պատմություններով պիտի սերունդ դաստիարակենք, էս մարդկանց օրինակը պիտի ներկայացնենք մեր երեխեքին: Էս ո՞ւր ենք գնում, տղե՛րք, էս ե՞րբ դարձանք էսպես հանդուրժող պետությունը, ազգը, մշակույթը, դաստիարակությունն ու կրթությունը քանդող արատավոր պիղծերի հանդեպ...

Նժդեհի խոսքը հիշեք. «Մի ժողովուրդ, մի ընտանիք»։ Չէ, քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկներում մեր հանդիպած ու հավանած արժեքներն այլ են. մերը ամուր ընտանիքն է, ձերը՝ աղբն ու արատը: Տարեք ձեր արատը ձեր տան չորս պատերի մեջ ու, հա, մի արժեզրկեք մեր ազգային մյուս խորհրդանիշը՝ ծիրանը, փոխեք փառատոնի անվանումը: Ձեր անհայրենիք երևակայությունը հաստատ ձեր կերպին վայել մի անուն կգտնի:

Հ.Գ. Երբ այսօր բարոյականության մասին խոսում են անբարոյականները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել