18-ամյա Փոլ Էյդենն իր տան մոտի անտառում մետաղորսիչ սարքով գանձ էր փնտրում, երբ հանկարծ սարքը սկսեց ազդանշան տալ: Պատանին սկսեց ոգևորված փորել այն հատվածը, որտեղ սարքը մետաղական զանգված էր հայտնաբերել: Բայց հանկարծ պայթյուն որոտաց, որը տղային մի քանի մետր հեռու շպրտեց: Պարզվեց, որ գանձի փոխարեն նա Առաջին համաշխարհային պատերազմի տարիների ռումբ էր գտել, որն էլ պայթել էր:
Արդյունքում դրա 50 բեկոր հայտնվել էին պատանու մարմնում, իսկ ցուցամատի մեծ մասը վնասվել էր պայթյունի արդյունքում։
Պայթյունից հետո Փոլը սողալով հասել էր տուն, օգնություն կանչել: Հիվանդանուցում բժիշկները հեռացրել էին բեկորներն ու մաշկի փոխպատվաստում արել ցուցամատի վրա։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել