Եթե պատրաստվում եք ամառային հանգստի մեկնել, հրաշալի է: Բայց ինչպե՞ս առավելագույնս հաճույք ստանալ արձակուրդից: Cosmo-ն առաջարկում է 3 օգտակար խորհուրդներ:

1. Ավտոմատ պատասխան ուղարկեք էլեկտրոնային նամակներին

Դուք արդեն մեկնել եք, բայց գործընկերները չե՞ն դադարեցնում շփումը: Ավտոմատ պատասխան ուղարկեք էլեկտրոնային նամակներին՝ տեղեկացնելով, որ գտնվում եք արձակուրդում, անջատեք աշխատանքային հեռախոսը: Փորձեք մինչև արձակուրդ գնալը լուծել բոլոր գործնական կարևոր հարցերը:

2. Դադարեք մտածել աշխատանքի մասին

Նայեք հյուրասենյակի համարի Ձեր պատուհանից և հասկացեք՝ ի՞նչն է այդ պահին ավելի կարևոր: Մենք հաճախ մոռանում ենք, որ, բացի քարե ջունգլիներից, կա նաև բնություն: Սովորեք խուսափել անհանգստություններից և վայելեք ամեն պահը:

3. Երկարացրեք հաճույքն արձակուրդից

Ավելի երկար ժամանակ արձակուրդի մասին հիշելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս հիշել մի հետաքրքիր դրվագ՝ փակելով աչքերը: Դրական հիշողություններն օգնում են հաղթահարել դժվարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել