Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հուլիսի 13-ին ներկա է գտնվել Ուիմբլդոնի կանանց թենիսի եզրափակիչ խաղին, որում հաղթանակ է տարել ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը՝ ջախջախիչ պարտության մատնելով Սերենա Ուիլյամսին:

Ինչպես գրում է Корреспондент-ը, բրիտանական ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել, որ Dolce & Gabbana-ի մուգ կանաչ, մինչև ծնկները հասնող զգեստը, որով մարզական միջոցառմանը ներկայացել էր արքայազն Ուիլյամի կինը, առաջին անգամ չէ, որ կրում է: 

Քեյթն այդ 2150 ֆունտ ստերլինգ արժողությամբ իտալական զգեստը կրել էր նաև 2016 թվականին Կանադա կատարած այցի շրջանակում:

Կերպարը դքսուհին ամբողջացրել է նույն նորաձևության տան պայուսակով, բարձրակրունկ կոշիկներով և ոսկեգույն ականջօղերով: Խաղին նա ներկա է գտնվել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի և իր քրոջ՝ Պիպա Միդլթոնի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել