Ճիշտ է նկատում նախարարը: Հայաստանյան զարգացումների մեջ հակառուսականություն փնտրելն անիմաստ է: Իրականում «հակառուսական» եզրույթը կցվեց իշխանությանը, քանի որ նոր իշխանության մեջ կան գործիչներ, ովքեր իրենց գիտակից կյանքում մշտապես ռուսատյաց են եղել: Ու քանի որ պատահաբար են հայտնվել իշխանության մեջ, երբեք մտքի ծայրով չանցկացնելով, որ կարող է պատահել մի օր պաշտոնյա դառնան, խրոխտ ակտիվիստի դեմքով հակառուսականություն են քարոզել: Այսինքն մի քանիսի պատճառով իշխանության վրա փորձ է կատարվում «հակռուս» պիտակը կցել և քանի այդ մի քանիսը պետական պաշտոնյա են, այս թեզը շրջանառվելու է, այդ թվում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ադրբեջանական ագիտպռոպի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել