Tert.am-ը գրում է.

Հուլիսի 13-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, տեղեկացնում է ԱԺ կայքը:

Խորհրդի որոշմամբ փոփոխություն եւ լրացում է կատարվել «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին որոշման մեջ: «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում Մխիթար Հայրապետյանին կփոխարինի «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը, պատվիրակության կազմում կընդգրկվի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը»):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել