Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն ամռանը կմնա ակումբում, հաղորդում է Marca-ն։

29-ամյա իսպանացին մտածել է կարիերան շարունակելու տարբերակների մասին և հրաժարվել է թիմի փոփոխությունից՝ չնայած մեկնարկային կազմում տեղ չունենալուն:

Պարբերականի տեղեկություններով՝ Նաչոն երջանիկ է ակումբում։ Նա գիտակցում է իր դերը թիմում, սակայն զգում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աջակցությունը, այդ պատճառով էլ կփորձի նրան ապացուցել, որ արժանի է ավելի շատ խաղաժամանկ ստանալու։

Ավելի վաղ հաղորդվում էր Նաչոյի ծառայություներով «Սեւիլիայի» հետաքրքրության մասին։ Պաշտպանին ցանկանում էր իր թիմում տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին, որը որոշ ժամանակ հասցրել էր աշխատել Նաչոյի հետ «Ռեալում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել