«Ես բոլորովին դեմ չեմ, որ նախկինում հանցանքներ կատարած և բյուջեն թալանած մարդիկ պատժվեն օրենքի ողջ խստությամբ, բայց՝ բոլորն անխտիր և օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով։ Որքան էլ մենք վստահություն չունենանք դատարանների նկատմամբ, այլ դատավոր և ուրիշ չափման գործիք մենք չունենք, և դա է աշխարհի ստեղծած միակ օրինական պատժիչ համակարգը։ Ես դեմ չեմ վեթինգին, բայց ուզում եմ, որ այն իրականացվի հստակ չափորոշիչների միջոցով, մինչև վերջ և բոլորի նկատմամբ անխտիր։ Եթե թեկուզ մեկ դատավոր «խծբ»-ով ազատվելու է այդ գործընթացից, ուրեմն առհասարակ չպետք է անգամ սկսել։

Ես դեմ չեմ, որ Մարտի 1-ի գործը քննվի, բայց նորից մինչև վերջ և բոլոր նրբությունների ու դեպքերի բոլոր մասնակիցների բացահայտմամբ։ Եթե գեթ մեկ մեղավոր խուսափելու է պատժից, ուրեմն պետք չէ անգամ սկսել այդ պրոցեսը։ Դեմ չեմ նաև, որ Ապրիլյան քառօրյան քննվի Ազգային ժողովի հանձնաժողովում, բայց կրկին պահանջում եմ, որ այն իրականացվի ամբողջությամբ՝ առանց այդ օրերի որոշ գործող անձանց միջից հանելու։ Ես նաև դեմ չեմ, որ Ամուլսարի հանքը փակվի, և մենք հրաժարվենք այդ ներդրումներից, բայց մի պայմանով, որ անհապաղ փակվեն նաև Թեղուտի և մյուս հանքավայրերը, որոնք ոչ պակաս վտանգ են ներկայացնում մեր էկոլոգիայի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել