43-ամյա Վիկտորյա Բեքհեմը սեփական արտաքինի վրա տարած համառ աշխատանքի իսկական օրինակ է: Նա 4 երեխա ունի, իսկ կազմվածքը շատ 20 տարեկան աղջիկների կազմվածքից անհամեմատ լավն է: Դա իսկապես արժանի է հիացմունքի և գովեստի խոսքերի: Իհարկե, դուք կարող եք ասել, որ նրա հնարավորությունների պայմաններում կարելի է պլաստիկ վիրաբույժի օգնությամբ մի լավ խմբագրվել, այդ պատճառով էլ միանգամից նկատենք, որ նախկին երգչուհու միակ վիրահատությունը կրծքի ձևափոխությունն է, ինչը սկզբունքորեն նորմալ է բազմազավակ մոր համար: Վիկտորյան շատ սննդակարգերի է հետևել՝ ճապոնական, հիմնային, շոգեխաշային, դիմել է անգամ բուսակերության: Բայց բազմաթիվ փորձերից հետո նա դուրս բերեց կատարյալ կազմվածքի բանաձևը:

Ի՞նչ է պետք նիհարելու համար

Ժամանակն ասես շրջանցում է Վիկտորյա Բեքհեմին: Նրա քաշը վերջին 20 տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է: Կարելի էր, իհարկե, ենթադրել, որ նրա բախտը բերել է ժառանգականության հարցում, բայց նա ոչ միայն նիհար է, այլ նաև ձիգ ու առանց, այսպես կոչված, նարնջի կեղևի: Իր հարցազրույցների ընթացքում նա բազմիցս ընդգծել է, որ սնվելու լավագույն համակարգն իր համար ճիշտ սնվելու դասական մոդելն է՝ մի քանի գաղտնիքների ու սպորտի համադրությամբ:

Մարզվել Վիկտորյան ինքն իրեն ստիպում է ամեն օր: Նա ասում է, որ ամեն օր արթնանում է 05:30-ին ու գնում մարզասրահ, ինչից հետո դիմավորում է իր երեխաներին:

Աստղի խոսքով՝ ամենաանհրաժեշտ վարժությունները, որը նա կատարում է ամեն օր, կքանստումներն են՝ օրական 200 անգամ: Եթե ինքդ քեզ դժվար է ստիպել ամեն օր սպորտով զբաղվել, ապա դա արեք գոնե 1.5 ամիսվա ընթացքում, իսկ հետո արդեն պարզապես առանց մարզումների ապրել չեք կարողանա:

Իհարկե, դժվար է կատարյալ սննդակարգ գտնելը, սակայն այժմ արդեն հայտնի մոդելավորողը դա կարողացել է անել: Նա ասում է, որ իր սլացիկ կազմվածքի գաղտնիքը շատ պարզ է՝ կանոնավոր մարզումներ ու բալանսավորված 4-անգամյա սնունդ: Ամենագլխավորը, իհարկե, կերակուրի չափաբաժինն է. այն 250 գրամից ավելի չպետք է լինի, և շաքարի, աղի ու յուղի իսպառ բացակայություն ուտեստներում:

Ինչ վերաբերում է սննդակարգին, Բեքհեմը հետևում է պարզ կանոնների: Սննդակարգի հիմքը ձուկը, բանջարեղենն ու մրգերն են: Բայց նյութափոխանակությունն արագացնելու համար նրա ամենամեծ օգնականը խնձորի քացախն է: Ամեն առավոտ քաղցած փորին նա խմում է 2 գդալ խնձորի քացախ: Դա նրա գլխավոր գաստրոնոմիական նորամուծությունն է, որը նաև օգնում է պահպանել մաշկի մաքրությունը: Բացի դրանից՝ Վիկտորյան սիրում է կանաչ սմուզիներ, որոնք նա պատրաստում է իր ողջ մեծ ընտանիքի համար: Իսկ նրա ընթրիքը միշտ շատ թեթև է՝ բանջարեղենային աղցան, ջեռոցում եփված դդմիկ կամ խնձոր:

Սակայն մի շտապեք նիհարելու համար խնձորի քացախ խմել: Նախ՝ առաջարկում ենք ծանոթանալ այն օգտագործելու գլխավոր կանոններին:

Ինչպե՞ս խմել խնձորի քացախը

1. Խնձորի քացախն անպայման պետք է բնական լինի: Նրա խանութային համարժեքը պարունակում է խնձորի էսենցիա, որը նիհարելու հարցում ոչ մի արդյունավետություն չունի:

2. Խնձորի քացախ պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ: Ուտելուց հետո՝ 1.5-2 ժամվա ընթացքում, այն խմելը ծայրահեղ անցանկալի է ու չի խրախուսվում, քանի որ դա կվատացնի սննդի մարսողության ու յուրացման պրոցեսը:

3. Խմելուց առաջ քացախը պետք է ջրով բացել: Այսպես՝ 2 թեյի գդալ քացախը պետք է լուծել 250-300 մլ սենյակային ջերմաստիճանի ջրում, ապա նոր խմել:

4. Խնձորի քացախի կիրառությունը հակացուցված է բոլոր նրանց, ովքեր սուր ցիստիտ ունեն: Արգելված է նաև այն մարդկանց, ովքեր տառապել կամ տառապում են պանկրեատիտով: Այն միայն կարող է խորացնել հիվանդությունը: Օգտագործելուց առաջ, այնուամենայնիվ, խորհրդակցեք բժշկի հետ:

Ինչպես տեսնում եք, ոչ մի բարդ ու գերբնական բան չկա: Գլխավորն ինքդ քեզ սպորտով զբաղվել ստիպել կարողանալն է ու ճիշտ սննդակարգին հետևելը: Այդ ժամանակ տարիքը սոսկ թիվ կլինի ու ոչ մի կերպ չի անդրադառնա ձեր արտաքինի ու հատկապես կազմվածքի վրա: Այնպես որ, 40-ից հետո գեղեցիկ կազմվածքը ոչ այնքան ժառանգականության, որքան ջանադիր, համառ աշխատանքի ու կամքի ուժի արդյունք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել