Սերը բարդ զգացմունք է։ Այս տիեզերքում չկան խիստ և հասկանալի օրենքներ, չկան ձեռնարկներ, որոնց դուք կկարողանայիք հետևել՝ բացի ձեր սրտից։

Տղամարդկանց «սովորեցնում» են չլինել շատ զգացմունքային, ինչը հանգեցնում է այն բանին, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները երբեմն չեն իմանում, թե ինչպես է պետք արտահայտել զգացմունքները, իսկ կանայք չեն հասկանում նրանց նպատակները։ Սակայն փոխարենը տղամարդիկ իրենց զգացմունքները կարող են ցույց տալ արարքների միջոցով։ Վերջիվերջո, արարքներն ավելի բարձր են հնչում, քան ցանկացած խոսք։

Նա ձեզ կդարձնի իր ընտանիքի անդամ

Եթե տղամարդը ձեզ ծանոթացրել է իր ընտանիքի հետ և ցանկանում է, որ դուք դառնաք իր ընտանիքի անբաժան մասը, ապա դա ցույց է տալիս, որ նա ձեզ շատ լուրջ է վերաբերվում։

Նա ցանկանում է, որ դուք իմանաք, թե ինչքան երջանիկ է, որ դուք հայտնվել եք նրա կյանքում։

Նա միշտ հասանելի է

Երբ դուք սիրում եք ինչ-որ մեկին, ապա անկախ հեռավորությունից ցանկանում եք, որպեսզի նա միշտ լինի ձեր կողքին։

Եթե տղամարդն առանց որևէ տեսանելի պատճառի զանգահարում է ձեզ, որպեսզի իմանա, թե ինչպես եք, ապա դա կարող է միայն մեկ բան նշանակել՝ նա սիրահարվել է։

Նա անընդհատ հպվում է ձեզ

Եթե տղամարդը իրոք սիրում է ձեզ, ապա անընդհատ հպվելու առիթներ կփնտրի։ Նա կարող է անսպասելիորեն գրկել ձեզ, հպվել, բռնել ձեր ձեռքը։  

Նա ձեր կողքին կլինի

Սա չի նշանակում, որ ամենուր հետևելու է ձեզ։ Սակայն նա կարող է ձեզ ուղեկցել խանութ գնալիս, անգամ եթե նրան ընդհանրապես հետաքրքիր չէ, թե դուք ինչ եք ցանկանում գնել։ Քանի որ ձեր հետաքրքրությունները նրա համար միշտ կարևոր են։

Նա սովորում է ձեզանից

Սերը՝ համատեղ աճելու, բացահայտելու և նոր բաներ սովորելու գործընթաց է։ Հնարավոր է, որ նա ձեզանից մի քանի հետաքրիքր հնարքներ սովորի։ Եվ միգուցե ենթագիտակցորեն կրկնի նաև ձեր ժեստերը։ Այս ամենը սիրո նշաններ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել