Shantnews.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ պետական պարտքի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանումը, գրում է Gazeta.ru-ն:

Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները հետևում են իրադարձությունների զարգացմանը և կոչ է արել դատարկ բառեր չարտասանել ու ժամանակից առաջ չընկնել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հիշեցրել է, որ օրինագիծն ընդունելուց առաջ այն պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել