Shantnews.am-ը գրում է.

Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է դիմել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին երկրում բարեփոխումների իրականացման հարցում աջակցության  խնդրանքով: Այդ մասին նա ասել է Cotidianul պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ:

«Մենք բանակցություններ ենք վարում Սաակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանի մասնագետների հետ: Մենք նախագիծ ենք մշակում արդարադատության համակարգի բարեփոխման ուղղությամբ: Պարոն Սաակաշվիլին այժմ մասնակցում է Ուկրաինայի քարոզարշավին: Նա շատ զբաղված է, բայց օգոստոսի վերջին մենք կկարողանանք խոսել այդ թեմայով»,- նրա խոսքը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին»:

Միևնույն ժամանակ, Սանդուն ընդգծել է, որ տվյալ պահին բյուջեում միջոցներ չկան նման փորձագետների թիմ  ներգրավելու համար, սակայն ակնկալում է ստանալ միջազգային գործընկերների աջակցությունը:

Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել էր, որ երկրում  սպասվում են «հիմնարար բարեփոխումներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել