Tert.am Life-ը գրում է.

Քրիստինա Եղոյանը վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է երաժշտական պրեմիերաներ։ Օրերս դերասանուհին զուգերգով հանդես եկավ երգիչ Սարգիս Ավետիսյանի հետ՝ ներկայացնելով «Դու կյանք ես» երգի տեսահոլովակը։

Քրիստինան Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է աշխատանքային ներկայիս փուլի, «Ֆուլ հաուս» նախագծից հետո ստեղծագործական ծրագրերի և երգարվեստում հաջորդ քայլերի մասին, իսկ ահա կոմերցիոն և անձնական թեմաների մասին հարցերը դերասանուհին նախընտրեց շրջանցել։

Քրիստինան ներկայումս ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է, առայժմ նա գործունեություն է ծավալում միայն երաժշտական ասպարեզում։ Որպես դերասանուհի՝ ներկայանալու ծրագրեր ունի, սակայն թե ինչ նախագծեր կլինեն և ինչ ժամկետներում՝ դժվարանում է նշել։ Քանի որ ժամանակի հիմնական հատվածը դերասանուհին տրամադրում է երաժշտությանը՝ հետաքրքվեցինք՝ հետագայում նախապատվությունը կտա երգարվեսի՞ն, թե՞ դերասանական կարիերային։ «Երկու մասնագիտությունն էլ կարևոր են ինձ համար, դժվարանում եմ ասել, թե որն եմ ավելի կարևորում,- ասաց Քրիստինան ու հավելեց, որ ներկայումս զբաղված է նոր երգի նախապատրաստական աշխատանքներով,- իմ և Սարգիս Ավետիսյանի զուգերգի պրեմիերայի հաջորդ օրվանից սկսել ենք աշխատել նոր երգի վրա: Հաջորդ աշխատանքս ներկայացնելու եմ սեպտեմբերին: Հիմա զբաղվում եմ երգի ձայնագրությամբ և գործիքավորմամբ»:

Իր հարցազրույցներում երգչուհին պարբերաբար նշել է, որ ժամանակին  ժողովրդական երգեր է կատարել և միայն վերջին տարիներին է սկսել էստրադային ժանրի ստեղծագործություններ ներկայացնել։ Թե ի՞նչն է պատճառը, որ ներկայումս Քրիստինան նախապատվությունը տալիս է էստրադային ժանրին, դերասանուհին դժվարացավ պատասխանել, փոխարենն ասաց, որ նաև ժողովրդական երգեր ներկայացնելու ցանություն ունի․ «Կարծում եմ՝ իմ երգացանկում կլինեն նաև ժողովրդական երգեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել